Home / Հայաստան / Քաղաքապետի թեկնածուն հերքել է, որ իրեն բերման են ենթարկել․ Armlur.am

Քաղաքապետի թեկնածուն հերքել է, որ իրեն բերման են ենթարկել․ Armlur.am

«Քինգ դելյուքս» ընկերության սեփականատեր, Աբովյանի քաղաքապետի անկուսակցական թեկնածու Արթուր Հարությունյանի (Պալաչ)` բերման ենթարկված եղբայրն ու երկու աշխատակից ազատ են արձակվել: Ինչպես Armlur.am-ին հայտնել են ոստիկանության լրատվական բաժնից, նրանք կասկածվում են ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու մեջ: Նշանակվել է համապատասխան փորձաքննություն:

Արթուր Հարությունյանը վստահեցրել է, որ որևէ խնդիր չէր կարող լինել, որի արդյունքում իր մերձավորներին կարող էին բերման ենթարկել:

Ավելի վաղ ԶԼՄ֊ներում լուր էր տարածվել, թե բերման է ենթարկվել նաև Արթուր Հարությունյանը։ Վերջինս, սակայն, հերքել է այդ լուրը․ «Ես գտնվում եմ իմ աշխատասենյակում. իմ շրջապատի մարդկանց են բերման ենթարկել: Ես էլ արդեն մեկուկես ժամ է՝ սպասում եմ ոստիկանության պարզաբանումներին: Ինձ մոտ ամեն ինչ լավ է, որևէ խնդիր չկա»:

Ոստիկանությունից նույնպես տեղեկացրել են, որ Արթուր Հարությունյան անուն-ազգանունով անձ բերման չի ենթարկվել։