հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / «Մալաթիա» տոնավաճառի տնօրենը պնդում է՝ Սամվել Ալեքսանյանը հրահրում է առևտրականներին․ «Հրապարակ»

«Մալաթիա» տոնավաճառի տնօրենը պնդում է՝ Սամվել Ալեքսանյանը հրահրում է առևտրականներին․ «Հրապարակ»

«Մալաթիա» տոնավաճառի առևտրականներին տնօրինության դեմ է տրամադրում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը (լուսանկարում), ում պատկանում է «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցը։ Այս մասին «Հրապարակ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է «Մալաթիա» տոնավաճառի տնօրեն, ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ավետիսյանը։

Ավելի վաղ թերթը գրել էր, որ տոնավաճառի մի քանի աշխատակիցներ բողոքել էին, թե տնօրինությունն իրենց ստիպում է երկուշաբթի օրերին աշխատել և հավելյալ 1500 դրամ վճարել։

Ավետիսյանը, սակայն, պնդում է, որ այդ մի քանի բողոքողներին հրահրում է և ոտքի է հանում Սամվել Ալեքսնայանը․ «Երևան սիթիների ցանցի Սամվելը մեծ շուկա ա սարքել, վերջապես պետք է էդ շուկան աշխատեցնի, թե ոչ։ Այդ իսկ պատճառով էլ օրը մեկին ուղարկում ա, որ տոնավաճառի աշխատողներին իրար խառնի։ երկուշաբթի օրն աշխատելու հետ կապված էլ ովքեր բողոքել են, դրանց ուղարկած մարդիկ են, ինքը՝ Սամվել Ալեքսանյանը, փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանի հետ, մեր շուկայից մարդ են հավաքում, տանեն իրենց մոտ։ Ես հաստատ իրենց մակարդակի չեմ իջնի, որ ընկնեմ մարդկանց հետևից»։

Թերթը երեկ փորձել է օլիգարխ պատգամավոր Ալեքսանյանից ճշտել՝ արդյոք նման բան կա՞, ինչին վերջինս կարճ է պատասխանել․ «Տուֆտում են»։