Home / Տեսանյութեր / Հայաստանյան ինտերնետ֊շոուի հաղորդումը YouTube֊ում արգելափակել են ոստիկանության բողոքից հետո

Հայաստանյան ինտերնետ֊շոուի հաղորդումը YouTube֊ում արգելափակել են ոստիկանության բողոքից հետո

«SOS» ինտերնետ֊շոուի վերջին Գ/7 հաղորդումը, որը բեռնվել էր YouТube կայքում, արգելափակվել է կայքի տնօրինության կողմից։ Ինչպես նշում է YouTube-ի վարչակազմը, իրենց բողոք է ներկայացրել ՀՀ ոստիկանությունը՝ նշելով, որ հաղորդումը խախտում է հեղինակային իրավունքները։

Հաղորդման ընթացքում օգտագործվել են կադրեր ոստիկանության «02» հաղորդումից, ինչն էլ, ենթադրաբար, ՀՀ ոստիկանության բողոքի պատճառ է դարձել։ Հաղորդման ընթացքում հաղորդավար Վիլեն Գայֆեջյանը հեգնանքով է խոսում ոստիկանության աշխատակիցների գործողությունների մասին սևազգեստ մայրերի ակցիայի ժամանակ։

1sos

Հաղորդման հեղինակներն արգելափակված տեսանյութն արդեն ներբեռնել են «Ֆեյսբուք» սոցիալական կայքում՝ այստեղ։

Հիշեցնենք, որ սա արդեն երկրորդ դեպքն է, երբ ոստիկանությունն իր ուշադրության կենտրոնում է պահում «SOS» ինտերնետ֊շոուն։ Ապրիլին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ անմոռուկի մասին տեսանյութից հետո շոուի հաղորդավարին ոստիկան էր այցելել։