Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը (Միշիկ) նախորդ տարի ավելի քան կես միլիոն դոլարանոց բնակարան է գնել, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ նշելով, որ Մինասյանի հայտարարագիրը հրապարակվել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում։
Հայտարարագրում նշված չէ, թե որ քաղաքում է գտնվում նշված բնակարանը, սակայն նշված է, որ Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը բնակարանի համար վճարել է 266 միլիոն դրամ, որը հավասար է 565 հազար ամերիկյան դոլարի։ ՀՀ նախագահի փեսան նաև ավտոտնակ է գնել, որը բնակարանի արժեք ունի՝ 63 հազար դոլար։ Դեսպանի թանկարժեք գնումների շարքում է նաև «Ռեյնջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան, որի արժեքն է 112 հազար դոլար։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում