հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Հայաստանում կտրուկ նվազել է բնակարանների առքուվաճառքի քանակը․ «168 ժամ»

Հայաստանում կտրուկ նվազել է բնակարանների առքուվաճառքի քանակը․ «168 ժամ»

ՀՀ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2015 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում գրանցվել է բնակարանների և բնակելի տների առքուվաճառքի 3318 գործարք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 4581-ի համեմատ։ Ինչպես նշում է «168 ժամ» պարբերականը, առքուվաճառքների գործարքների քանակը նվազել է 1263-ով կամ 27.6%-ով։

Այդ թվում՝ Երևանում առքուվաճառքի գործարքների քանակը նվազել է 31.6%-ով։ Առքուվաճառքի գործարքների առավել զգալի անկում գրանցվել է Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի պարագայում։ Այս տարվա առաջին եռամսյակում Երևանում կնքվել է բնակարանների առքուվաճառքի 1493 գործարք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2278-ի դիմաց։ Անկումը կազմել է 34.5%։

«Այսինքն, կարող ենք ասել, որ մայրաքաղաքում բնակարանների նկատմամբ պահանջարկը կտրուկ նվազել է։ Տարօրինակն այն է, որ նույն պաշտոնական վիակագրության համաձայն՝ պահանջարկի անկման ֆոնին մայրաքաղաքի բնակարանները ոչ միայն չեն էժանացել, այլ վարչական շրջանների մեծ մասում անգամ մի փոքր թանկացել են», ֊ նշում է թերթը։

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում