Էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանալու է, սակայն առայժմ հայտնի չէ, թե որքանով։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը։
Նրա խոսքով՝ հանձնաժողովն արդեն ուսումնասիրել է սակագնի բարձրացման վերաբերյալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի հայտը, սակայն որոշման մասին կհայտնեն հունիսի 9-ին կամ 10-ին։
Ինչ վերաբերում է հայտում ներառված ծախսերին՝ վարձակալած տներ, ավտոմեքենաներ, թանկ շինանյութ, Նազարյանն ասել է, որ ՀԷՑ֊ի հայտում «շքեղության որևէ էլեմենտ իր արտացոլումը չի գտնի»:
Հիշեցնենք, որ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ 1կվ էլեկտրաէներգիան 17 դրամով բարձրացնելու խնդրանքով։ Դեմ արտահայտվող քաղաքական ուժերը և քաղաքացիները պնդում են, որ թանկացումը մի նպատակ ունի՝ սպառողների հաշվին մարել ՀԷՑ-ի կուտակած 250 միլիոն դոլար պարտքը: