Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հրապարակած տվյալներից պարզվում է, որ «Երևան ՋԷԿ»-ը իրանական գազով արտադրված էլէներգիայի 38 տոկոսը վերադարձնում է իրանական կողմին, իսկ մնացած 62 տոկոսը վաճառում: «Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ արդյունքում՝ այս ՋԷԿ-ի էլէներգիան կրկնակի անգամ ավելի էժան է, քան, ասենք, «Հրազդան ՋԷԿ»-ի կամ «Հրազդան ՋԷԿ»-ի 5-րդ էներգաբլոկի արտադրածը: Սա այն դեպքում, երբ նույն «Երևան ՋԷԿ»-ը տարեկան 4 մլրդ 252 մլն (ընդհանուր ծախսի 16,33 տոկոսը) հատկացնում է իր նոր տուրբինի կառուցման վարկի մարման համար:
««Հրազդան ՋԷԿ»-ը և նրա 5-րդ էներգաբլոկը կարող էին, չէ՞, նույն սխեմայով գործել, բայց նման բան հնարավոր չէ, քանի որ այդ ՋԷԿ-երը պատկանում են «Գազպրոմ Արմենիային»: Հասկանալի է, որ «Գազպրոմ Արմենիան» հանուն էժան էլէներգիայի իր գազից չի հրաժարվի և սկսի Իրանի հետ համագործակցել: Ոչինչ, որ մենք թանկ վճարենք գազի համար», – գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում