Ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը գնելու մտադրություն չունի: Այս մասին Սամվել Կարապետյանի եղբայր, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանը երեկ ասեկ է «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում։
«Համակարգը ֆիզիկապես ու բարոյապես մաշված է, ուստի պետք է լուրջ ներդրումներ արվեն, բայց ներդրումների պորտֆելն այնքան է մեծացել, որ կազմակերպությունն արդեն չի ընկալվում որպես վստահելի գործընկեր՝ երկարաժամկետ ու ցածր տոկոսադրույքով վարկեր ստանալու համար: Եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, ՀԷՑ–ը տարիներ առաջ արդեն իսկ մոտ 200 միլիոն դոլարի վարկ է ստացել շատ բարձր տոկոսադրույքով՝12 տոկոսով: Եվ հիմա ով էլ գնի այս ցանցերը, որոշ առումով պետք է այդ բեռը թեթևացնի, հակառակ դեպքում դարձյալ վստահելի չի լինի և չի կարողանա էժան վարկեր ձեռք բերել»,- պարզաբանել է Կարեն Կարապետյանը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում