Home / Տեսանյութեր / ԱՊՀ տարածքում ամենաթանկ էլէներգիան Հայաստանում է (աղյուսակ)

ԱՊՀ տարածքում ամենաթանկ էլէներգիան Հայաստանում է (աղյուսակ)

Հայաստանում էլեկտրաէնեգիայի գինն ամենաբարձրն է ԱՊՀ տարածքում։ Այս մասին վկայում են «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ֊ի հրապարակած տվյալները։

Կազմակերպության փորձագետ Կարեն Վարդանյանի ներկայացրած աղյուսակում երևում է, որ նախկին ԽՍՀՄ երկրներից էլեկտրաէներգիայի սակագինը Հայաստանից բարձր է միայն Լիտվայում և Լատվիայում, իսկ համադրելի է միայն Մոլդովայում: Իսկ ահա Ուզբեկստանում, Տաջիկստանում, Ղազախստանում, Ղրղզստանում, Թուրքմենստանում, Ուկրաինայում, Բելառուսում, Ռուսաստանում, Էստոնիայում, Վրաստանում և Ադրբեջանում էլեկտրաէներգիայի սակագինը հայաստանյան սակագնից ցածր է:

Հիշեցնենք, որ «Հայկական էլեկտրական ցանցեր» ընկերությունը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ խնդրելով էլէներգիան բարձրացնել 17 դրամով, մինչդեռ Հանձնաժողովը իր որոշման նախագծում նշել է, որ գինը բարձրանալու է 6.93 դրամով։ Ըստ այդմ, իրավաբանական անձանց համար 1 կՎտ/ժ կարժենա 33.28-ից 48.78 դրամ (կախված ժամից և լարումից), իսկ բնակիչ-սպառողների համար՝ 38.78 դրամ գիշերը և 48,78 դրամ ցերեկը:

Հանձնաժողովի նիստը կայանալու է այսօր՝ 11։00-ին։

Աղյուսակում Հայաստանի դեպքում նշված է հնարավոր նոր գինը, ներկայումս 1 կՎտ/ժ֊ի ցերեկային սակագինը բնակչության համար 41.85 դրամ է։

ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ԱՂՅՈՒՍԱԿ
(Դրամ/կՎտ/ժ, 2015թ. հունիսի 16-ի ՀՀ ԿԲ փոխարժեքով)

Հ/Հ

Պետությունը

Սակագին իրավաբանական անձանց համար

Սակագին բնակչության համար

  1.  

Ուզբեկստան

Նվազագույն

Առավելագույն

Նվազագույն

Առավելագույն

22.62

30.48

14.49

28.99

  1.  

Տաջիկստան  i

8.07

20.23

8.35

  1.  

Ղազախստան

27.13

46.56

12.29

37.04

  1.  

Ղրղզստան iii

6.12

17.83

6.12

17.19

  1.  

Թուրքմենստան iv

3.4

3.4

  1.  

Ուկրաինաv

8.23

37.55

8

30.78

  1.  

Մոլդովա

41.03

44.92

41.03

44.92

  1.  

Բելառուս

31.13

55.16

25.13

45.49vi

  1.  

Ռուսաստան vii

22.31

28.48

37.91

  1.  

Էստոնիա viii

24

36.8

24

36.8

  1.  

Լատվիա ix

 

 

62.22

90.34

  1.  

Լիտվա

59.88

53.46

75.37

  1.  

Վրաստան

27.52

37.11

19.08

27.52

  1.  

Ադրբեջան

27.24

27.24

  1.  

Հայաստան

33.28

48.78

38.78

48.78

i 2015թ. հուլիսի 1-ից նախատեսվում է սակագները բարձրացնել 15 տոկոսով:

iii Սակագները կգործեն 01.08.2015-ից.

iv Թուրքմենստանում յուրաքանչյուր քաղաքացու հաշվով ամսական հատկացվում է 35 կՎտ/ժ անվճար էլեկտրաէներգիա:

v Կախված է սպառման ծավալներից:

vi Ամսական ավելի քան 400 կՎտ/ժ սպառելու դեպքում

vii Գործում են տարբեր սակագներ ըստ դաշնային օկրուգների: Բերված են ՌԴ միջին գները:

viii Էստոնիայում շուկան ազատականացված է և սակագները չեն կարգավորվում:

ix Լատվիայում շուկան ազատականացված է և սակագները չեն կարգավորվում: Գործում են տարբերակված սակագներ՝ ներառյալ ամսավճար: Ներկայացված են միջին տարբերակներ:

Բոլոր սակագները ներառում են հարկերը:

Tekali Taxi