հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Ոստիկանները թույլ չեն տվել ծածկ կառուցել․ հրապարակում նստացույցը շարունակվում է

Ոստիկանները թույլ չեն տվել ծածկ կառուցել․ հրապարակում նստացույցը շարունակվում է

Հունիսի 19-ի երեկոյան Ազատության հրապարակում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ սկսված ինքնաբուխ նստացույցի մասնակիցներից մոտ 250-ը գիշերել է այնտեղ: Epress.am-ի հետ զրույցում նստացույցի մասնակից Մաքսիմ Սարգսյանն ասել է, որ գիշերվա ընթացքում ոչ մի բախում ոստիկանների հետ չի եղել:

Նստացույցի մասնակիցները երգել են, պարել, զրուցել մինչև առավոտ: 09.00-ի սահմաններում քաղաքացիները փորձել են արկղերով ապաստարան սարքել, որպեսզի ցանկացողները կարողանան հանգստանալ ծածկի տակ պատսպարվելով արևից, սակայն ոստիկանները միջամտել են և խանգարել նստացուցավորներին:

«Մենք չուզեցինք ավելորդ կռվի մեջ մտնել և ասեցինք՝ լավ, չենք սարքի»,-պատմել է Մաքսիմ Սարգսյանը:

09։30-ի սահմաններում նստացույցի մասնակիցների մի մասը սկսել է հեռանալ հրապարակից․ նրանք տուն են գնացել՝ հանգստանալու, ջուր, ուտելիք, հագուստ բերելու: Հեռացողներին փոխարինելու են եկել նոր մարդիկ։

Մաքսիմ Սարգսյանի խոսքով՝ իրենք անժամկետ նստացույց են անում և չեն հեռանալու Ազատության հրապարակից մինչև իրենց պահանջը չկատարվի՝ էլեկտրաէներգիայի սակագինը 7 դրամով բարձրացնելու՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը չեղյալ համարվի: