Այսօր առավոտյան բերման ենթարկված Բաղրամյան պողոտայի նստացույցի մասնակիցներից շատերին ոստիկանության բաժիններում թմրամիջոցների կամ ալկոհոլի օգտագործման վերաբերյալ բժշկական փորձաքննությունների են ուղարկում, ինչն անհիմն է և ապօրինի։ Այս մասին հայտարարում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը։
Հայտարարության մեջ նշվում է, որ որոշումն անօրինական է, քանի դեռ չեն ներկայացվում դրանք հիմնավորող փաստեր:
«Այդ պատճառով ոստիկանության կողմից բերման ենթարկված անձանց հորդորում ենք հրաժարվել մասնակցել փորձաքննություններին, իսկ ոստիկանության աշխատակիցներին՝ դադարեցնել անօրինական փորձաքննությունները բերման ենթարկած անձանց նկատմամբ», ֊ ընդգծում են հայտարարության հեղինակները: