Գյումրիում բերման ենթարկված քաղաքացիների թիվը շուրջ մեկ տասնյակի է հասնում: Ինչպես փոխանցում է ԳԱԼԱ-ի թղթակիցը, Գյումրու ոստիկանության «Կումայրու» բաժին են բերման ենթարկվել խաղաղ նստացույց իրականացնող մասնակիցները: Գյումրեցի ակտիվիստներին բերման են ենթարկել այն պատճառաբանությամբ, որ վերջիններս իրենց ավտոմեքենաները կայանել են անթույլատրելի վայրում և խանգարել են երթևեկությանը:
Ակտիվիստները Գյումրիում բողոքի ակցիա եւ նստացույց անցկացրել են Թատերական հրապարակում: Երիտասարդները փակել են Սայաթ-Նովա փողոցը: Գյումրիում եւս ջրցան մեքենաներ են գործի դրվել: Այս պահին բերման ենթարկված քաղաքացիները ոստիկանության «Կումայրու» բաժնում են, ներսում են Շիրակի մարզի ոստիկանապետն ու տեղակալները: