Home / Հայաստան / Ոստիկանները և «կլիր կա վրետ» հայհոյանքը

Ոստիկանները և «կլիր կա վրետ» հայհոյանքը

Այսօր առավոտյան Երևանի կենտրոնում ուժայինների իրականացված զանգվածային ծեծն ու ձերբակալությունները զուգորդվում էին հայհոյանքներով։ «Լրագիր» պարբերականի թղթակից Թեհմինե Ենոքյանին հաջողվեց ֆիքսել այդ դեպքերից մեկը տեսախցիկով։

Հարյուրավոր քաղաքացիական հագուստով գրոհայիններից մեկը համազգեստավոր ոստիկանների ուղեկցությամբ հայհոյում է լրագրողին։ «Կլիր կա վրետ», – ասում է սև շապիկով տղամարդը և նորից կրկնում նույն բառերը։ Ոստիկանները, մասնավորապես, մայրաքաղաքի փոխոստիկանապետ Կարեն Մովսիսյանը, շարունակաբար անտեսում են միջադեպը։