Սամո Ալեքս (Samo Alex) «Facebook» սոցիալական ցանցի օգտատերը «Անջատում եմ տանս լույսերն» անվանումով խումբ է ստեղծել, որին արդեն 7500-ից ավել օգտատերեր են միացել։
«Կոչ եմ անում բոլորիդ, ամեն օր անջատեք Ձեր տան լույսերը ամենապիկ ժամերին 19:00-00:00: Ամեն օր գոնե 3 ժամով որ անջատենք ուղիղ մի ամիս շարունակ, իրանք են խնդրելու, որ էլեկտրաէներգիա օգտագործենք», – ասված է էջում։
Սամո Ալեքսը նաև նշում է, որ նրանք, ովքեր ինչ-ինչ պատճառներով չեն կարող կանգնել ու պայքարել Բաղրամյան պողոտայում, կարող են ընտրել պայքարի այս ձևը. «19:00-00:00 3 ժամով անջատում ենք էլեկտրական սարքերը, լույսեր և վայելում ԱՆՎՃԱՐ երեկոն»։