Հունիսի 27-ին, ժամը 00:20-ին Բաղրամյան պողոտայում ընթացող էլեկտրաէներգիայի թանկացման դեմ նստացույցի վայրից ոստիկանները Արաբկիրի բաժին են բերման ենթարկել 23֊ամյա Տիգրան Ռոստոմյանին (լուսանկարում): Ոստիկանության կայքի համաձայն, վերջինիս մոտ ատրճանակ են նկատել։
Պաշտոնական հաղորդագրությունում նշվում է, որ Արգավանդ գյուղի բնակչից ատրճանակը առգրավվել է, կատարվում է քննություն։
Ոստիկանությունը հայտնում է նաև, որ Գյումրիում էլէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիայի վայրից 2 մարդ է բերման ենթարկել՝ ոգելից խմիչ օգտագործած լինելու պատճառաբանությամբ: Նրանցից մեկը 43֊ամյա Ներսես Ա֊ն է, որից, ըստ ոստիկանության կայքի, առգրավվել է մարիխուանա թմրամիջոցի նմանվող զանգված: Ներսես Ա.-ն ընդունել է, որ իր մոտ մարիխուանա թմրամիջոց է եղել, որը պատրաստել է ծխելու համար:
Երկրորդ բերման ենթարկվածը 43-ամյա Սամվել Զ.-ն է: Ոստիկանության հաղորդագրության մեջ նշվում է, որ խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել և առգրավվել է ծալովի դանակ: