հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Լոռու մարզպետի որդու վրա կրակողը խոստովանել է․ մարզպետը կատարվածում դիտավորություն չի տեսնում

Լոռու մարզպետի որդու վրա կրակողը խոստովանել է․ մարզպետը կատարվածում դիտավորություն չի տեսնում

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի որդու՝ Լևոն Նալբանդյանի վրա կրակելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Այս մասին հայտնում է Հայաստանի Քննչական կոմիտեն:  

Համաձայն հաղորդագրության՝ 22-ամյա Նալբանդյանը ստացել է հրազենային վնասվածքներ զույգ սրունքների շրջանում:

«Նույն օրը` ժամը 02:10-ին, ինքնակամ ներկայացել է Ալավերդի քաղաքի բնակիչ Կարեն Վարուժանի Երիցյանը և հայտարարել, որ ինքնաձիգով ինքն է կրակել և անզգուշությամբ Լևոն Նալբանդյանին պատճառել վերոհիշյալ վնասվածքները` ներկայացնելով АК-74 տեսակի գործարանային համարի ինքնաձիգը` պահունակով, որում առկա է եղել երկու փամփուշտ»,- ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ:

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը Armtimes.com-ի հետ զրույցում ասել է, որ կատարվածում դիտավորություն չկա, քանի որ Երիցյանն ու իր որդին մտերիմ ընկերներ են: