Home / Հայաստան / «Հակահարվածով» Սերժ Սարգսյանը՝ ԱԺ֊ի պատին (ՖՈՏՈ)

«Հակահարվածով» Սերժ Սարգսյանը՝ ԱԺ֊ի պատին (ՖՈՏՈ)

«Հակահարված» արտ֊խումբն այսօր ակցիա է անցկացրել Ազգային ժողովի մոտ։ Արվեստագետները խորհրդարանի պատին պաստառ են փակցրել, որի վրա պատկերված է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

Վերջինիս բերանը փակված է եղել «Հակահարված» գրությամբ։ Սթրիթ֊արտի գործն ԱԺ֊ի պատի մոտ հայտնվել է մոտավորապես 21։00-ի սահմաններում։

 

 

 

Լուսանկարը՝ Դավիթ Ներսիսյանի

serzhsargsyanhakaharvac

Այս տարի փետրվարին արտ֊խումբը «Հակահարված» գրությամբ բերանը փակ կաթողիկոս Գարեգին Բ֊ի պաստառն էր փակցրել Պուշկինի փողոցի պատերից մեկի վրա։

gareginstreetart

Այսօր ավելի վաղ արտ֊խմբի անդամները Epress.am֊ի հետ զրույցում նշել էին, որ դիմելու են ՄԻԵԴ՝ կապված իրենց դեմ կայացրած դատական վճռի հետ։ Երեկ Վճռաբեկ դատարանն անփոփոխոխ էր թողել առաջին ատյանի դատարանի վճիռը, որով խմբի անդամներ Արտակ Գևորգյանն ու Հերբերտ Գևորգյանը տուգանվել էին յուրաքանչյուրը 58 հազար դրամով 2013 թվականի նոյեմբերին ԱԺ֊ի դիմացի մայթին «Хержик суй» գրությամբ պաստառը բացելու համար։