հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / «Խաղեր են տալիս»․ իշխանությունը նպատակ ունի նվազեցնել ՌԴ֊ից գազի ներկրման ծավալները․ «ՀԺ»

«Խաղեր են տալիս»․ իշխանությունը նպատակ ունի նվազեցնել ՌԴ֊ից գազի ներկրման ծավալները․ «ՀԺ»

Օրերս հանրությանը ներկայացված «ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչև 2036թ) զարգացման ուղիները» ծրագրում աշխարհացունց դրույթներ են ներառված, օրինակ՝ գազի ներկրման վերաբերյալ, իր այսօրվա համարում գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

Ծրագրի հեղինակների նախանշած սցենարով արդեն 2018թ.-ից սկսած Իրանից ներկրվող գազի ծավալները պետք է մոտ 4 անգամ աճեն՝ տարեկան ներկայիս 500 մլն խմ-ից հասնելով մինչև 2 մլրդ խմ-ի:

Դրան զուգահեռ 2024թ.-ից պետք է շեշտակի նվազեն Ռուսաստանից ներկրվող գազի ծավալները՝ ներկայիս շուրջ 2 մլրդ խորանարդ մետրից հասնելով ընդամենը 700 մլն խմ-ի տարեկան:

«Սա ուշագրավ է նրանով, որ գործող իշխանությունը մինչ օրս ամեն ինչ արել է մեր էներգահամակարգը գրեթե ամբողջությամբ ՌԴ-ի վերահսկողության տակ դնելու համար, ու հիմա, երևի, որոշել է «խաղեր տալ»», – ընդգծում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում