հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Ոստիկանները բերման ենթարկվածի գրպանն ափիոն են գցել․ դատապարտյալը հաղորդում է տվել

Ոստիկանները բերման ենթարկվածի գրպանն ափիոն են գցել․ դատապարտյալը հաղորդում է տվել

«Արթիկ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Վլադիմիր Խ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ոստիկանության աշխատակիցներն իր նկատմամբ բռնություն են կիրառել և գրպանը թմրամիջոց գցել։ Այս մասին հաղորդում է Հատուկ քննչական ծառայության կայքը։

Վլադիմիր Խ․֊ն պատմել է, որ իրեն վերաբերող նախկինում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ոստիկաններն իրեն փողոցից բռնի ուժով տարել են ոստիկանության բաժին, որտեղ բաժնի աշխատակիցներից մեկը ափիոն տեսակի թմրամիջոց է գցել գրպանը:

«Դրանից հետո հրավիրված ընթերակաների ներկայությամբ ոստիկանության աշխատակիցները կազմել են արձանագրություն, թե, իբր, խոշոր չափերով ափիոն տեսակի թմրամիջոց են հայտնաբերել իր գրպանից:

Այնուհետև նույն բաժնի պաշտոնատար անձինք բռնություն են գործադրել իր նկատմամբ և սպառնալիքներ տվել՝ ստիպելով խոստովանել, թե, իբր, անձամբ իրացրել է խոշոր չափերով թմրամիջոց և տեղյակ է իր հետ նույն գործով անցնող անձանց կողմից թմրամիջոցների իրացման մանրամասների մասին», ֊ փոխացնում է ՀՔԾ կայքը:

Հատուկ քննչական ծառայությունը հաղորդաման հիման վրա քրեական գործ է հարուցել բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու, հետաքննություն կատարող անձանց կողմից բռնությամբ զուգորդված ցուցմունք տալուն հարկադրելու և խոշոր չափերով թմրամիջոց իրացնելու դեպքերի առթիվ։