Օգոստոսի 4-ին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց ընդունված 2 հիվանդի մոտ լաբորատոր հետազոտությունների արդյունքում հաստատվել է սիբիրյան խոց ախտորոշումը: Այս մասին հաղորդում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։
Հիվանդները, ովքեր Արմավիրի մարզի Արտամեդ համայնքից են, ունեն առողջացման դրական տեղաշարժ, նրանց ինքնազգացողությունը ներկայումս բավարար է:
Առողջապահության նախարարության փոխանցմամբ, հիվանդները հուլիսի 24-ին գտնվել են Վրաստանի Նինոցմինդա տարածաշրջանում, որտեղ գնել են միս: Մսեղիքի մշակումից հետո մեկ շաբաթվա ընթացքում հիվանդների ձեռքերի վրա նկատվել են վերքեր, որից հետո էլ նրանք դիմել են բժշկական օգնության: