«Էյր Արմենիա» ավիաընկերության 51 տոկոսի սեփականատեր և տնօրեն Արսեն Ավետիսյանի եղբայրը՝ Արտյոմ Ավետիսյանը, yerkir.am-ի հետ զրույցում պատմել է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը եղբորը հանդիպել է Ֆուտբոլի ակադեմիայում և այնտեղ էլ վերջինիս ծեծի ենթարկել:
«Ես տեղյակ էի, որ եղբայրս Հայրապետյան Ռուբենի հետ հանդիպում ուներ ֆուտբոլի ակադեմիայում: Քեռուս տղայի հետ գնացել ա էդ հանդիպմանը, քեռուս տղան սպասել ա մեքենայի մեջ, եղբայրս մենակ իջել ա: Իմ եղբոր պատմելով՝ լողավազանի բացօթյա սրճարանում խոսակցություն ա գնացել, իրար հետ խոսելուց շատ քիչ հետո ոտքի ա կանգնել Ռուբեն Հայրապետյանը, եղբորս ձեռից բռնելով ասել ա՝ «Սրան հլը քաշեք ստեղ», հենց էդ ընթացքում սկսել են հարվածել», – ասել է Արտյոմ Ավետիսյանը և հավելել, որ կոնկրետ չգիտի քանի հոգով են եղել, բայց այն, որ Ռուբեն Հայրապետյանի հրահանգից հետո են եղբորը ծեծի ենթարկել` միանշանակ է:
Մանրամասները՝ yerkir.am-ի տեսանյութում: