2015 թվականի օգոստոսի 18-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական հենակետում սպանվել է պայմանագրային զինծառայող Աշոտ Հովհաննիսյանը։
Համաձայն ՀՀ քննչական կոմիտեի, 25-ամյա զինծառայողը մահացել է մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու հետևանքով արձակված կրակահերթի արդյունքում ստացած հրազենային վնասվածքներից։ Այլ մանրամասներ Քննչական կոմիտեն չի հաղորդում։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը՝ որն առաջացրել է ծանր հետևանքներ)։