Դիլիջանի Ազգային պարկում ապօրինի ծառահատումների վերաբերյալ քրգործի շրջանակներում Բնապահպանական տեսչության մի շարք աշխատակիցների գաղտնալսումները բավականաչափ խոսուն են եղել, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։
«Միջին օղակի գաղտնալսված պաշտոնյաները, ըստ այդմ, հեռախոսային խոսակցությունների ընթացքում իրար հետ քննարկել են, թե վերևներն իրենցից ինչքան «նալոգներ» են ուզում և բողոքել են այդ արատավոր պրակտիկայից, ասելով, որ չեն հասցնում մուծվել։ Մեր աղբյուրները նշում են, որ այս կոնտեքստում շոշափվել են բարձրաստիճան պաշտոնյաների անուններ և նշվել, թե նրանցից ով ինչի համար որքան գումար է պահանջում, կամ որ դեպքում է կոնկրետ միջամտել տեսչության աշխատանքներին, հրահանգել ինչ-որ բաներ չնկատելու տալ։ Մեր տեղեկություններով՝ այս գաղտնալսումների սղագրությունները կցված են քրեական գործին, սակայն դրանց առայժմ ոչ մի ընթացք չի տրվել։ Հասկանալի է, իհարկե, որ ընթացք կարող է տրվել միայն քաղաքական որոշման դեպքում, իսկ քաղաքական որոշում հասկանալիորեն չկա», – նշում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում