Օգոտոսի 20-ին Վրաստանի տարածքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով Հայաստանի 4 քաղաքացիներ են զոհվել։ Այս մասին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությանը հայտնբել են Վրաստանի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների դեպարտամենտից։
Վթարը տեղի է ունեցել ժամը 14։37-ի սահմաններում Արևմտյան Վրաստանում՝ Քութաիսի քաղաքի մոտ։ Վթարի հետևանքով զոհվել են 16-ամյա Հեղինե Բաղդասարյանը, 40-ամյա Լիլիթ Ներսիսյանը, 57-ամյա Մարգարիտա Ներսիսյանը, 57-ամյա Արշավիր Հարությունյանը:
Տուժել են 54-ամյա Ռուզաննա Հարությունյանը և Մարգարիտա Մարգարյանը, որոնք տեղափոխվել են Քութաիսիի հիվանդանոց։ Նրանց առողջական վիճակը գնահատվում է ծանր:
Լուսանկարը՝ sputnik-georgia.ru