Home / Հայաստան / ՀՀԿ֊ական պատգամավորի եղբայրը Աժ ծառայողական մեքենայով երիտասարդի է վրաերթի ենթարկել

ՀՀԿ֊ական պատգամավորի եղբայրը Աժ ծառայողական մեքենայով երիտասարդի է վրաերթի ենթարկել

Օգոստոսի 23-ի երեկոյան ՀՀԿ-ական պատգամավոր, ՀՀԿ երիտթևի ղեկավար Կարեն Ավագյանի (լուսանկարում) եղբայրը՝ Արթուր Ավագյանը, պատգամավորի ԱԺ ծառայողական մեքենայով վրաերթի է ենթարկել 28-ամյա Էդգար Սնխչյանին: Այս մասին գրում է Shamshyan.com-ը:

Դեպքը տեղի է ունեցել Աճառյան փողոցի վրա՝ Առինջ գյուղի մոտակայքում: Սնխչյանը վրաերթի է ենթարկվել այն ժամանակ, երբ փոխում էր իր մեքենայի անվադողը:

Արթուր Ավագյանն աշխատում է Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում՝ որպես ֆինանսատնտեսական գծով պրոռեկտորն է:

Անդրադառնալով միջադեպին՝ Կարեն Ավագյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է, թե ինքը անձամբ հետևելու է, որ դեպքի առթիվ սկսված քննչական գործողությունները ընթանան օրենքի սահմաններում:

«Ցավում եմ կատարվածի հետ կապված։ Հիվանդին շուտափույթ ապաքինում եմ մաղթում։ Եղբայրս դեպքի պահից վթարի ենթարկվածի կողքին է մինչ այժմ»,- գրել է նա: