Արագածոտնի մարզի Գեղադիր գյուղի բնակիչ 55-ամյա Գևորգ Գալոյանը օգոստոսի 25-ի երեկոյան դանակի հարված է հասցրել կնոջը՝ 52-ամյա Գայանե Գրիգորյանին, որի հետևանքով վերջինս մահացել է։
Ոստիկանության մամուլի ծառայության փոխանցմամբ, կինն այդ պահին քնած է եղել։
Գրիգորյանը հարվածը ստացել է կրծքավանդակի աջ շրջանում․ նա մահացել է «Շտապ օգնության» ավտոմեքենայով հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին:
Գևորգ Գալոյանը ձերբակալվել է, հարուցվել է քրեական գործ սպանության հատկանիշներով: