ՀՀ Կենտրոնական բանկը երեկ ֆինանսական շուկայում արտարժույթի ինտերվենցիայի պատմական ռեկորդ է սահմանել, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։ ԿԲ֊ն երեկ բանկերին ուղիղ 50 միլիոն դոլար է վաճառել, ինչը աննախադեպ ցուցանիշ էՀայաստանի պատմության ողջ ընթացքում։
Համաձայն ԿԲ֊ի հրապարակած տվյալների, մեկ դոլարը վաճառվել է 485 դրամ 2 լումայով։ «ՀԺ»֊ն գրում է, որ այս ծավալով ինտերվենցիան խոսում է այն մասին, որ կա քաղաքական որոշում ցանկացած գնով դրամի կայունությունը պահելու մասին, և ԿԲ֊ն իրականացնում է այն։
«Ուրիշ կերպ պարզապես անհնար է բացատրել նման լայնածավալ ինտերվենցիան», ֊ եզրափակում է թերթը։
Նշենք, որ երեկ բանկերը դոլարը գնում էին 482-483 դրամով, իսկ վաճառում 487-488 դրամով։
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում