Home / Հայաստան / Հայաստանցի գործարարը պնդում է՝ իր ապրանքը Սոչիում ապօրինաբար են վառել․ «Ժողովուրդ»

Հայաստանցի գործարարը պնդում է՝ իր ապրանքը Սոչիում ապօրինաբար են վառել․ «Ժողովուրդ»

Մոտ մեկ շաբաթ առաջ Ռուսաստանի Սոչի քաղաքում Հայաստանից ներկրված և այրելու միջոցով ոչնչացված 200 կիլոգրամ թառափ տեսակի ձկան սեփականատեր, «Արարատ իշխան» ընկերության տնօրեն Արամ Մանուկյանը պնդում է, որ իրենց ապրանքը բոլոր անհրաժեշտ փաստաթղթերով ապահովված է եղել։ Այս մասին նա ասել է «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում։

Ռուսական կողմը Հայաստանից ներկրված ձուկը ոչնչացնելու փաստը պատճառաբանել էր անհրաժեշտ փաստաթղթերի բացակայությամբ։

«ՌԴ-ն արհեստական խոչընդոտներ է ստեղծում մեզ համար, որի իմաստը չեմ հասկանում։ Մեր սննդամթերքի անվտանգության ծառայության պետից սկսած մինչև այդ կառույցի դռան պահակը պնդում ու ապացուցում են, որ մենք ճիշտ ենք։ Չեմ ցանկանում 200 կգ թառափով կամ իմ կորցրած գումարներով հայ-ռուսական հարաբերությունների մեջ թշնամանք առաջացնել, բայց դա պահվածք չէ»,– թերթի հետ զրույցում վրդովված ասել է հայաստանցի գործարարը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում