Երեկ Երևանում երիտասարդ կնոջ՝ երեք անչափահաս երեխաների մոր մահվան դեպք է արձանագրվել, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Վարդենիսի բնակիչ 39-ամյա Կարինե Աղաբեկյանի մահվան փաստն արձանագրվել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում, սակայն մահվան պատճառ դարձած վիրահատությունը կատարվել է «Մոր և մանկան առողջության պահպանման» բժշկական կենտրոնում՝ Մարգարյան հիվանդանոցում։
Թերթը նշում է, որ կինը երկու շաբաթ առաջ, այսպես կոչված, փակ եղանակով շարքային վիրահատության է ենթարկվել, սակայն վիրահատությունը ճիշտ չի ընթացել, և լապարասկոպիայի ընթացքում վնասվել են այլ առողջ օրգաններ։ Դրանից հետո Կարինե Աղաբեկյանին անմիջապես տեղափոխել են «էրեբունի» բ/կ, որտեղ բժիշկները մոտ երկու շաբաթ պայքարելուց հետո այդպես էլ չեն կարողացել փրկել կնոջ կյանքը։
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում