Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, ժամը 10։30֊ի սահմաններում Հայաստանի զինված ուժերի սահմանամերձ զորամասերից մեկի մարտական դիրքում ադրբեջանական կողմից արձակած կրակոցից սպանվել է 40-ամյա պայմանագրային զինծառայող Հայկ Թևոյանը։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։ Զինծառայողը գնդակային վնասվածք է ստացել պարանոցային շրջանում։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Այլ մանրամասներ Քննչական կոմիտեն չի հայտնում։ ՀՀ ՊՆ֊ն դեպքի առթիվ պաշտոնական հաղորդագրությամբ հանդես չի եկել։