Հոլանդացի լրագրող Ֆրեդերիկի Գերդինքին, ում մեղադրում են Թուրքիայում ահաբեկչական համարվող Քրդական բանվորական կուսակցության (PKK) հետ կապերի մեջ, կարտաքսվի երկրից։ Լրագրողը համագործակցում էր հոլանդական հրատարակչությունների հետ ու լուսաբանում քրդական հարցը։ Նա բերման է ենթարկվել այս տարվա թվականի հունվարին Թուրքիայի հարավ֊արևելքում գտնվող քրդաբնակ Հաքքարի շրջանում։
Գերդինքի դեմ հարուցվել էր քրեական գործ PKK֊ի քարոզով զբաղվելու մեղադրանքով։ Դատարանը, սակայն, լրագրողին արդարացրել է։ Վճռի համաձայն՝ Գերդինքն ազատ է արձակվել ու փոխանցվել միգրացիոն ծառայություններին՝ հայրենիք արտաքսվելու նպատակով։
Սեպտեմբերի 7֊ին Թուրքիան երկրից արտաքսել է բրիտանական հեռուստաալիքներից մեկի ևս երկու լրագրողի, որոնք նույնպես մեղադրվում էին ահաբեկչությանն օժանդակելու ու քուրդ անջատողականներին սատարելու մեջ։ Լրագրողները, ենթադրաբար, սերտ կապեր էին ունեին զինյալների հետ ու գործունեություն էին ծավալում առանց իշխանությունների թույլտվության։
Նշենք՝ Քրդական բանվորական կուսակցությունը վերջ է դրել Թուրքիայի հետ երեք տարի տևած զինադադարին այն բանից հետո, երբ Թուրքիայի իշխանությունները «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի պատրվակի տակ ռմբակոծեցին Սիրիայի ու հյուսիսային Իրաքի քրդաբնակ շրջանները։