հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Ցմահ դատապարտյալները համատեղ հացադուլ են ծրագրում․ «Հրապարակ»

Ցմահ դատապարտյալները համատեղ հացադուլ են ծրագրում․ «Հրապարակ»

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող ցմահ դատապարտյալները որոշել են սեպտեմբերի 15-ից համատեղ հացադուլ սկսել, որին կմասնակցեն առավելագույն թվով մարդիկ։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։

Թերթը նշում է, որ ցմահ դատապարտվածները հոգնել են սպասելուց, թե երբ իշխանությունն իրենց դիմումներին ընթացք կտա, և իրենց վիճակում ինչ-որ փոփոխություն կլինի, օրինակ, կսկսեն վաղաժամկետ ազատ արձակել 20 տարուց ավելի բանտում անցկացրած դատապարտյաներին: