Home / Հայաստան / Բաղրամյանից բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել

Բաղրամյանից բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել

Սեպտեմբերի 12-ի վաղ առավոտյան Բաղրամյան պողոտայից ոստիկանության բաժին տարված 48 ցուցարարներն ազատ են արձակվել: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել են ոստիկանությունից լրատվական ծառայությունից:

Բերման ենթարկվածների նկատմամբ կազմվել են արձանագրություններ, հարուցվել են վարչական վարույթեր՝ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով (Ոստիկանության ծառայողի կամ զինծառայողի օրինական կարգադրությանը կամ պահանջին չարամտորեն չենթարկվելը):

Հիշեցնենք, որ երեկ` 05:20-ի սահմաններում, հարյուրավոր ոստիկաններ ցրել են մի քանի տասնյակ մարդկանց Բաղրամյան պողոտայից, որը սեպտեմբերի 11-ի երեկոյան փակել էին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարողները։

Տեսանյութը` azatutyun.am