Քիչ առաջ կենտրոնում` Աբովյան փողոցում ծեծեցին ազատամարտիկ Սմբատ Հակոբյանին: Այսօր 15։00-ի սահմաններում Facebook սոցիալական ցանցի իր էջում նման գրառում է արել «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը:
Armtimes.com-ը գրում է, որ վայրը, որտեղ ծեծել են ազատամարտիկին՝ ինչ-որ արգելապատնեշներով սահմանազատված տարածք է, և ոստիկաններն արգելում են այդտեղ նկարահանումներ իրականացնել: Ըստ կայքի՝ Աբովյան փողոցում հավաքվածները խոսում են, որ ազատամարտիկին ծեծողները եղել են 4 հոգի:
Նշենք, որ Հակոբյանը «Ազատամարտիկների դաշինք» կազմակերպության վարչության անդամ է:
Լուսնակարը՝ Angel Elis օգտատիրոջ Facebook-ի էջից