հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Սահմանին վիրավորված 4 բնակչի վիճակը բավարար է

Սահմանին վիրավորված 4 բնակչի վիճակը բավարար է

Երեկ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի գնդակոծության և ռմբակոծության հետևանքով Բերդավան և Այգեհովիտ գյուղերում երկուական բնակիչ է վիրավորել։ Բերդավանցիներից մեկն առաջին բուժօգնությունն է ստացել և դուրս գրվել հիվանդանոցից, մյուսը դեռևս հիվանդանոցում է, բայց վիճակը բավարար է։ Այգեհովիտ գյուղի բնակիչները տեղափոխվել են Իջևանի բժշկական կենտրոն, նրանց վիճակը նույնպես բավարար է գնահատվում, կյանքին վտանգ չի սպառնում։

Հիշեցնենք, որ երեկ Տավուշի մարզում գնդակուծության հետևանքով 3 բնակիչ էր սպանվել՝ 2֊ը Բերդավանում, մեկը՝ Պառավաքարում։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ նախօրեին Տավուշի մարզխորհրդի նիստում հայտարարվել է, որ ադրբեջանական գնդակոծությունների պատճառով Այգեհովիտ գյուղի 25-30 հեկտար խաղողի այգիներում բերքահավաք չի կատարվի։ Այգեհովիտի գյուղապետ Լևոն Գրիգորյանը թերթի հետ զրույցում ասել է, որ այդ այգիներից նախատեսվում էր 150 տոննա խաղող հավաքել։ Այդ տարածքում բերքահավաքի ժամանակ սեպտեմբերի 15-ին գնդակոծությունից ամբողջությամբ այրվել է գյուղի բնակիչներից մեկի ավտոմեքենան, իսկ սեպտեմբերի 17-ին վնասվել է մեկ այլ բնակչի մեքենան։