Սեպտեմբերին Ադրբեջանում ապաստան խնդրած Վահան Մարտիրոսյանի զոքանչին ազատել են աշխատանքից։ Այս մասին իր այսօրվա համարում գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Թերթի տեղեկություններով՝ Մարտիրոսյանի կնոջ մայրը՝ Անահիտ Գասպարյանը, մինչև այս տարվա սեպտեմբերի 17-ը աշխատել է ՀՀ ՊՆ «Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում»։
«Երբ հայտնի է դարձել, որ նրա փեսան և դուստրը փախել են Ադրբեջան, հոսպիտալի տնօրինությունը, տեղեկությունը ևս մեկ անգամ պաշտոնապես ճշտելուց և հաստատում ստանալուց հետո, Անահիտ Գասպարյանին հայտնել է, որ նա աշխատանքից ազատված է», ֊ գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում