Այս տարվա օգոստոսին ֆիզիկական անձանց անունով արտերկրից եկած ոչ առևտրային տրանսֆերտները, անցած տարվա նույն ամսվա համեմատ, նվազել են 44 տոկոսով, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
ՀՀ կենտրոնական բանկի տվյալների համեմատ, այս տարվա օգոստոսին ոչ առևտրային տրանսֆերտները կազմել են 87 միլիոն 220 հազար դոլար՝ անցած տարվա 156 միլիոն 15 հազար դոլարի դիմաց։
Ընդհանուր առմամբ այս տարվա ութ ամիսներին ոչ առևտրային տրանսֆերտները կազմել են 584 միլիոն 852 հազար դոլար, անցած տարի այդ թիվը եղել է 926 միլիոն 920 հազար դոլար, այսինքն տրանսֆերտները նվազել են 342 միլիոն 68 հազար դոլարով։