հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / «Սաշիկ Սարգսյանի գործակիցը»․ Հայաստանում տնտեսություն չկա, պնդում է պատգամավորը

«Սաշիկ Սարգսյանի գործակիցը»․ Հայաստանում տնտեսություն չկա, պնդում է պատգամավորը

Երբ ՀՀ կառավարության ներկայացուցիչներն Ազգային ժողովի ամբիոնից խոսում են տնտեսության զարգացման մասին, առաջին հարցը, որ ուզում ես տալ, հետևյալն է. «Իյա, իրո՞ք: Իրո՞ք Հայաստանում կա տնտեսություն»: Այս մասին այսօր Ազգային ժողովում Կենտրոնական բանկի դրամավարկայի հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։

«2014 թվականին բյուջեի ներքին աղբյուրների վրա հիմնված եկամտային մասը կազմել է մոտավորապես 2.7 միլիարդ դոլար: Մոտավորապես նույնքան գումար ստացել են ՀՀ քաղաքացիներն արտասահմանում գտնվող իրենց հարազատներից: Իրականում սրանք առանձին բաներ չեն. բյուջեի եկամուտմները գոյանում են բացառապես տրանսֆերտային միջոցների շրջանառության հաշվին»,- ասել է Փաշինյանը:

Նրա խոսքով՝ դրսից ուղարկված գումարներով է, որ հայաստանցիները գնումներ են կատարում, և այդ գնումներից է, որ հարկեր են մուտք արվում բյուջե:

Պատգամավորը նկատել է, որ, փաստորեն, ՀՀ տնտեսությունը կախված է ոչ թե Կառավարության, Կենտրոնական բանկի կամ որևէ այլ գերատեսչության որոշումից, այլ նրանից, թե ինչքան գումար կուղարկվի արտերկրից:

«Գնեք շաքարավազ, թե բանան, նույն գրպանն է գնում: Այդ մարդիկ [խոշոր գործարարները] շատ մերձավոր կապ ունեն Սերժ Սարգսյանի հետ: Քանի դեռ Հայաստանում այսպիսի իշխանություն է, որի համար ամեն կոպեկի վրա կոնտրոլ ունենալը կարևոր է, ազատ գործարարությունը Հայաստան չի գա: Իսկ Հայաստանում ամենահայտնի տնտեսական գործակիցը Սաշիկ Սարգսյանի (ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը, լուսանկարում) գործակիցն է՝ իրենից բխող 50 տոկոսանոց հետևանքներով», ֊ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ ակնկարկելով Հայաստանում տարածված այն զրույցներին, որ Սերժ Սարգսյանի եղբայրը «տանիք է կանգնում» մի շարք գործարարներին՝ փոխարենը պահանջելով նրանց բիզնեսի 50 տոկոսը։