Երեկ՝ հոկտեմբերի 7-ին, փողոցն անցնելիս վրաերթի է ենթարկվել ընտանիքով Ադրբեջան մեկնած և այնտեղ ապաստան խնդրած Վահան Մարտիրոսյանի (լուսանկարում) 68-ամյա մայրը՝Ջուլիետա Վիրաբյանը: Այս մասին հաղորդում է armtimes.com-ը: Դեպքը տեղի է ունեցել Երևանում՝ Սասուցի Դավթի և Սուվորովի փողոցների խաչմերուկում։ Կնոջը վրաերթի են ենթարկել «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայով, այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն։
Վիրաբյանը վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: 168.am-ը գրում է, որ վնասվել է կնոջ ազդրը, և նա պետք է ենթարկվի վիրահատության: Այս պահին բժիշկները նրա վիճակը գնահատում են կայուն բավարար։