Ադրբեջանում ապաստան խնդրած Վահան Մարտիրոսյանի մայրը՝ Ջուլիետա Վիրաբյանը, ով նախօրեին վրաերթի էր ենթարկվել, իր հետ կատարվածը պատահականություն է համարում։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։
«Տղայիս դեպքի հետ կապ չունի», ֊ հայտարարել է Վիրաբյանը։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ ինքը որդու Ադրբեջանում ապաստան խնդրելու համար չի ների։
«Ես էլ տղա չունեմ, թող ինձ մոռանան, մեր գոյության մասին էլ մոռանան, այլևս նրանք հարկավոր չեն ինձ», ֊ ասել է նա։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարը