Home / Հայաստան / Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացումը 1.8 միլիարդ դրամ կարժենա

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացումը 1.8 միլիարդ դրամ կարժենա

Դեկտեմբերի 6-ին կայանալիք Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման համար կծախսվի մոտ 1.8 միլիարդ դրամ։ Համապատասխան որոշման նախագիծն այսօր ընդունվելու է ՀՀ կառավարության նիստում։ Համաձայն նախագծի, կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացվելու է 1 միլիարդ 576 միլիոն 209.5 հազար դրամ, իսկ ՀՀ ոստիկանությանը 210 միլիոն 550.4 հազար դրամ: ԿԸՀ֊ն այդ գումարով ֆինանսավորելու է կենտրոնական, ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովներին, իսկ ոստիկանությունը կազմելու է ընտրողների ցուցակները, ծանուցագրեր է տպագրելու և առաքելու է դրանք։

Համաձայն պաշտոնական տվյալների, ծանուցագիր է ուղարկվելու 2 միլիոն 31 հազար 500 ընտրողի։