Երեկ՝ հոկտեմբերի 14֊ին, ժամը 18։15֊ի սահմաններում Տավուշի մարզում ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է պայմանագրային զինծառայող, 50-ամյա Բաբկեն Սարուխանյանը։ Զինծառայողը ջրատար «ԶԻԼ 131» մեքենան վարելիս է եղել Կոթի գյուղից դեպի Կողբի զորամաս, մեքենան ընկել է զառիթափից և շրջվել, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Պատահարի հետևանքով նաև մարմնական վնասվածքներ է ստացել մեքենայի մեջ գտնվող 48-ամյա զինծառայող Արտակ Անդրեասյանը։ Նա տեղափոխվել է Վանաձորի կայազորային հոսպիտալ:
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել 377-րդ հոդվածի 2֊րդ մասի հատկանիշներով (Մարտական, հատուկ կամ տրանսպորտային մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ)։