ՀՀ կառավարությունը պատրաստվում է 113 մլն դոլարի վարկ վերցնել Ասիական զարգացման բանկից՝ 22 տարի ժամկետով։ «Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ, ըստ վարկային համաձայնագրի, որը հոկտեմբերի 13-ին է ստորագրվել և այժմ կառավարությունը պետք է այն վավերացնի, գումարը տրամադրվելու է «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի» շրջանակներում։
«Այլ կերպ ասած՝ նշված գումարներով նախատեսվում է Երևանի մի քանի փողոցներում շինարարական աշխատանքներ կատարել։ Սակայն ամենակարևորը, այսպես կոչված, խորհրդատվական ծախսեր տողն է։ Պարզվում է՝ այս նպատակով վատնվելու է վարկի ընդհանուր գումարի ավելի քան տասը տոկոսը՝ 12 մլն 620 հազար դոլար։ Նշենք, որ վարկային միջոցների մսխման ամենատարածված մեթոդը հենց, այսպես կոչված, խորհրդատվական ծախսերի միջոցով ահռելի գումարներ դուրս գրելն է։ Բայց ողջ խնդիրն այն է, որ այդ վարկը հետագայում հարկատուների միջոցների հաշվին է մարվելու», – նշում է թերթը։