Home / Հայաստան / Բնակչության մեկ շնչի հաշվով ՀՀ֊ում ծառայողական մեքենաների թիվը 510 անգամ շատ է Մեծ Բրիտանիայի ցուցանիշից. «ՀԺ»

Բնակչության մեկ շնչի հաշվով ՀՀ֊ում ծառայողական մեքենաների թիվը 510 անգամ շատ է Մեծ Բրիտանիայի ցուցանիշից. «ՀԺ»

Հայաստանում 1072 ծառայողական մեքենա կա, Մեծ Բրիտանիայում՝ 190, Դանիայում՝ 23։ Հայաստանյան ցուցանիշը երեկ Ազգային ժողովում հրապարակել է Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը, իսկ մյուս երկու երկրների ցուցանիշները «Հայկական ժամանակ» օրաթերթը գտել է համացանցում։ Այդ առնչությամբ թերթը նշում է, որ ՀՀ պետական բյուջեն 2.3 միլիարդ դոլար է, բնակչությունը՝ 3 միլիոն մարդ, Դանիայի բնակչությունը 5.6 միլիոն է, բյուջեն՝ 335 միլիարդ դոլար, Մեծ Բրիտանիայի բյուջեն՝ 2.7 տրիլիոն դոլար, բնակչությունը՝ 65 միլիոն։ Դա նշանակում է, որ բնակչության մեկ շնչի հաշվով Հայաստանում ծառայողական մեքենաների թիվը 510 անգամ գերազանցում է Մեծ Բրիտանիայի ցուցանիշը և 892 անգամ Դանիայի ցուցանիշը։

«Պետական բյուջեների համադրելի ծախսերի տեսանկյունից մենք ծառայողական մեքենաների ձեռքբերման վրա ծախսում ենք 6 հազար 640 անգամ ավելի շատ գումար, քան բրիտանացիները և մոտ 7 հազար անգամ ավելի շատ, քան դանիացիները», ֊ գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում