Նոյեմբերի 10-ին Դուբայ-Երևան չվերթի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի մաքսատան աշխատասենյակում զննության է ենթարկվել Ուկրաինայի քաղաքացի,1973 թվականին ծնված Իլինա Շելեվերի ուղեբեռը: Նրա ճամպրուկում գտնվող հեղուկ օճառի 7 տարաներից հայտնաբերվել է մեկական փաթեթ՝ սպիտակ գույնի փոշենման զանգվածով, հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
«Հայտնաբերվածն առգրավվել է և ուղարկվել փորձաքննության, որտեղ էլ պարզվել է, որ ավելի քան 3 կիլոգրամ փոշենման զանգվածը «կոկաին» թմրամիջոց է, որի արժեքը սև շուկայում կազմում է մոտ մեկ միլիոն դոլար: Ըստ նախնական տեղեկությունների՝ ապօրինի թմրամիջոցը ձեռք էր բերվել Լատինական Ամերիկայում: Իլինա Շելեվերը կալանավորված է», ֊ ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։
Շելեվերը Դուբայ էր ժամանել բրազիլական Սան Պաուլուից։ Ոստիկանությունը նաև նշում է, որ տվյալ գործով համագործակցել է «Ինտերպոլի» հետ։