Նոյեմբերի 12-ին` ժամը 21:00-ի սահմաններում, չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից մահացու հրազենային վիրավորում են ստացել զինծառայողներ Վահե Վարդգեսի Վանոյանը (20 տարեկան) և Միքայել Առաքելի Թորոսյանը (19 տարեկան): Այս մասին հայտնում է ԼՂՀ Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Նախարարությունը նշում է, որ դեպքի առիթով քննություն է տարվում։