Home / Հայաստան / Լևոն Զուրաբյանի՝ հանձնաժողովի անդամին կաշառելու փորձի մասին հաղորդման հիման վրա քրգործ է հարուցվել

Լևոն Զուրաբյանի՝ հանձնաժողովի անդամին կաշառելու փորձի մասին հաղորդման հիման վրա քրգործ է հարուցվել

ՀՀ գլխավոր դատախազությունը ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի՝ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին ուղարկած հաղորդման ուսումնասիրությունից հետո քրեական գործ է հարուցել։

Համաձայն դատախազության կայքի, գործով զբաղվող դատախազը որոշել է, որ հաղորդման մեջ հիմքեր կան քրգործ հարուցելու 149-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը նյութապես շահագրգռելով):

Քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննություն կատարելու համար:

Հաղորդման մեջ Լևոն Զուրաբյանը նշել էր, որ երևանյան ընտրական հանձնաժողովներից մեկի «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ներկայացուցչին կաշառք են առաջարկել, որպեսզի վերջինս աչք փակի օրինախախտումների վրա։ ՀԱԿ֊ը նաև համապատասխան տեսագրություն է ներկայացրել դատախազությանը։