Home / Հայաստան / Հանրահավաքից առաջ երիտասարդին բաժին տարան ուսապարկը չբացելու համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հանրահավաքից առաջ երիտասարդին բաժին տարան ուսապարկը չբացելու համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր նոր Սահմանադրության նախագծի դեմ պայքարող «Ոչ»֊ի ճակատի հանրահավաքից առաջ Ազատության հրապարակի մուտքերի մոտ ոստիկանները խուզարկում էին հրապարակ մտնող քաղաքացիների պայուսակներն ու ուսապարկերը։

Ոմանք առանց հարցեր տալու համաձայնում էին բացել դրանք, ոմանք դա անում էին ոստիկաններին հարցեր տալուց հետո։ Մի երիտասարդ էլ կտրականապես մերժեց բացել ուսապարկը՝ պահանջելով օրենքը մեջբերել կամ արձանագրություն կազմել։

«Հեսա հրավիրենք բաժին, արձանագրությունը քեզ տեղում սպասում ա», ֊ ասաց ոստիկաններից մեկը։ Մյուսը հավելեց, որ խուզարկությունն անում են «ձեր իսկ անվտանգության համար»։

Ընթացքում զրույցին մարդիկ միջամտեցին՝ ոստիկաններից հիմքեր պահանջելով․ այնուամենայնիվ, երիտասարդը իրավապահների ուղեկցությամբ նստեց ոստիկանական մեքենա։