– Թուրքական ինտրիգը բացահայտում արեց այնտեղ, որտեղ այն չէր էլ ենթադրվում։ Ղարաբաղյան թեմայով բոլոր վճռական հայտարարությունները, որոնք վերջին ամիսներին դիտորդներին սպիպում էին մտահոգվել կամ գոնե մտախոհ կերպով ճակատները կնճռոտել, ասես, քաշեցին սավանը հանդիսավոր բացվող հուշաձանից։ Ոչ երկար ժամանակով, բայց լուսավոր մի ակնթարթ փոխարինելու է եկել խիտ ամպամածությանը։
Այդ ակնթարթը բոլորին անակնկալի բերեց։ Հատկապես երբ Անկարայից հնչեց Ղարաբաղն Ադրբեջանին վերադարձնելու լիարժեք պատրաստակամության մասին հայտարարությունը։ Նույնիսկ Հայաստանում ու Ղարաբաղում, կարծես, անհարման լռություն տիրեց, ու առավել տպավորվողներն անգամ չհասցրեցին մտահոգվել։ Նույնիսկ շփոթություն չեղավ։ Մարդն աղանդերն այնպես շուռ տվեց, ինչպես կարող էր անել սեղանի շուրջ յուրաքանչյուրը․ յուրաքանչյուրը դա գիտեր ու գիտակցելով ժպտաց։
Կարելի է ծիծաղել հայերին սիրահարված Միրոնովի ու Ժիրինովսկու վրա։ Կարելի է, հակառակը, լուրջ տեսք ընդունել ու խրատաբար հիշեցնել՝ ինչի մասին չի կարելի կատակել։ Իրականում, սակայն, նրանք իրենց բնորոշ պատրաստակամությամբ պարզապես լցրեցին դատարկությունն այնտեղ, որտեղ, տեսականորեն, վաղուց արդեն պետք էր բռնկված լիներ։ Բոլոր զավեշտական հրճվանքները հայերի, քրդերի և աստված գիտի թե էլի ինչ թեկնածուների միջև Թուրքիայի բաժանման թեմայով լիովին տեղին կլինեին բոլորի համար արդեն սովորական դարձած գրանդիոզ աշխարհաքաղաքականության տրամաբանության մեջ․ պարզվեց՝ դատարկություն է տիրում։ Ցանկացած թեթև քամի այդ կողմերում, ինչպես գիտենք, կողմերից յուրաքանչյուրը պետք է օգտագործի ճակատային համատեքստում։ Կամ, առնվազն, համապատասխան պատրաստակամություն հայտնի։ Կամ գոնե անհանգստանա, ինչպես անհանգստանում էր Ղարաբաղը, ճիշտ է՝ ոչ այնքան համոզիչ կերպով, Հարավային Օսիայում պատերազմից հետո։
Ոչ։ Հավերժական պատմություն ու Ղարաբաղ ասես գոյություն չունեն։ Ինքը՝ Ղարաբաղը, նույնպես հանգիստ է։ Շփման գծում, երբ երեկ պատերազմ էին սպասում, կարծես թե մեռած շրջան է։ Ոչ մի հետաքրքրություն անպիտան սադրանքների նկատմամբ, որոնցով պետք է լցվեր թուրքական սյուժեով մտահոգված իրականությունը։ Ու դա հիասքանչ կլիներ։ Եթե լուսավորումը մի փոքր երկար տևեր։ Ու եթե քաղաքական խավի պահպանման օրենքի համաձայն, շողը չփոխհատուցվեր հերթական խավարմամբ։
Հակամարտության կողմերից յուրաքանչյուրը, ինքնաբացահայտվելով, աշխարհի վերափոխման փոխարեն ներամփոփվելու ցանկություն հայտնեց։ Ինչն ուրախալի է՝ հաշվի առնելով այն, որ ներքին շահի բավական մեծ թվով խնդիրներ կողմերն ունեն։ Հայաստանի համար հիմնական վտանգը, ինչպես պարզվեց, չի գալիս ոչ Թուրքիայից, ոչ էլ առավել ևս Ադրբեջանից։ Գլխավոր սպառնալիքը ռուսաստանյան ճակատի վերածվելն է․ հայտնի չէ՝ ում դեմ, ու ներկայիս պայմաններում՝ միակ։ Գյումրիում ռազմակայանը և Էրեբունիում ռազմական օդանավակայանը հզորացվում են, իսկ Մեծ երկրի հետ համատեղ ՀՕՊ֊ն արդեն ինտեգրված է։ Եղբայրության և պատմության այս պարտքից Երևանն ի վիճակի չի լինի խույս տալ, ու այս խնդրի լուծումը Հայաստանի համար շատ ավելի կարևոր է, քան Մինսկի խմբի ու Ղարաբաղի շուրջ գրավյալ տարածքների ճակատագրի մասին բանավեճը։
Բաքվի համար այս իրավիճակում ճիշտ դիրքավորման որոնումները ոչ պակաս կարևոր են, ու Ղարաբաղը ժամանակն այն չունի։ Առաջին արձագանքը գրեթե բնազդային էր, բայց՝ միանգամայն տրամաբանական․ առաջարկվել Անկարային ու Մոսկվային՝ որպես միջնորդ։ Ամենաակտիվ դիվանագիտությունը չէ, քանի որ միջնորդի կարիք ոչ ոք դեռևս չունի, բայց հաջորդ քայլի որոնման համար ժամանակ շահվում է։ Ու գտնվեց՝ Մինսկը։ Ալիևն ու Լուկաշենկոն այս իրավիճակում միմյանց շատ սազեցին։ Երկուսին էլ պետք են Մոսկվայից հեռանալու տարբերակներ․ ոչ ճակատագրական, բայց, միևնույն ժամանակ, մարտահրավեր պարունակող։ Բելառուսի համար դա Արևմուտքն է, Ադրբեջանի համար՝ Թուրքիան։
Ղարաբաղն ու պատմական հակամարտությունը, որի թեմայի շուրջ պետք է զարգանար ռուս֊թուրքական մենամարտը, առաջնահերթությունների այս ցանկում ընդհանրապես գոյություն չունի։ Ընդհանրապես։ Ինչն օբյեկտիվ է ու լավատեսական։ Բայց նաև տագնապալի։ Ոչ Բաքուն, որ Երևանը չեն կարող իրենց թույլ տալ երկար խաղալ բաց քարտերով։ Ինտրիգը պետք է վերադառնա հակամարտության դարավոր սցենարին, ու հենց դրանով պետք է ամեն ինչ բացատրվի շփման գծի երկու կողմերում։ Մեկը պետք է սկսի, մյուսը՝ պատասխանի։ Երբ Թուրքիայում ընկնում են ռուսաստանյան ինքնաթիռներ, ապագայի մասին մտածելու ժամանակը չէ։ Հայաստանին ու Ադրբեջանին հաջողվեց մի քանի պատմական րոպե ապրել ճշմարիտ, այսինքն՝ իրենք իրենց նվիրված, առանց միմյանց մասին մտածելու, հետևաբար՝ առանց պատերազմի։ Բայց հայաստանցի սամբիստները չեն մեկնում Թուրքիա, ի համերաշխություն ռուսաստանյան ֆուտբոլի՝ թուրքական հավաքներից հրաժարվեց հայաստանյան «Փյունիկը»։ Ադրբեջանցիների համար ավելի հեշտ է՝ նրանք շփման գծով գնալու տեղ չունեն։ Դեռ ծիծաղելի է։
Հեղինակ՝ Վադիմ Դուբնով