Home / Տեսանյութեր / ԵՄ, թե՞ ԵՏՄ․ մեկ տարվա ընթացքում հայաստանցիների կարծիքը գրեթե չի փոխվել

ԵՄ, թե՞ ԵՏՄ․ մեկ տարվա ընթացքում հայաստանցիների կարծիքը գրեթե չի փոխվել

Հայաստանի բնակչության 36.1 տոկոսը ցանկանում է, որ երկիրն անդամակցի ռուսամետ կառույցներին, 24.3 տոկոսը կողմ է եվրոպական կառույցներին անդամակցելուն։ Այս մասին վկայում են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հարցման արդյունքները։ Հարցումն իրականացվել է 2015 թվականին Հայաստանի բոլոր մարզերում, դրան մասնակցել են 18 տարեկանից բարձր 1200 քաղաքացիներ, որոնք ընտրվել են պատահականության սկզբունքով։

Հարցվածների 12.6 տոկոսը համարում է, որ Հայաստանը պետք է անդամակցի թե՛ ռուսամետ (Եվրասիական տնտեսական միություն), թե՛ եվրոպամետ (Եվրամիություն) կառույցներին, իսկ 8.3 տոկոսը գտնում է, որ երկիրը չպետք է անդամակցի ոչ ԵՏՄ֊ին, ոչ էլ ԵՄ֊ին։ 18.2 տոկոսը դժվարացել են պատասխան տալ, իսկ հարցվածների 0.6 հրաժարվել են պատասխանել։

2014 թվականին նման հարցում էր անցկացրել «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» ՀԿ-ն, և դրա արդյունքները շատ նման են այս տարվա հարցման արդյունքներին։ Մասնավորապես, 2014-ին հարցվածների 38.4 տոկոսը ցանկանում էր, որ Հայաստանը միանա ԵՏՄ֊ին, իսկ 24.8 տոկոսը՝ ԵՄ֊ին։ Երկու կառույցներին էլ կողմ էր հարցման մասնակիցների 11.8 տոկոսը, երկուսին էլ դեմ էր՝ 10.1 տոկոսը, իսկ 15 տոկոսը դժվարացել էր պատասխանել հարցին։   

 

inphograph

Հարցման արդյունքներն ամբողջությամբ՝ այստեղ